Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Գաստրոդուոդենալ թափածակված խոցի ժամանակ մեր տակտիկան
Ներկայիս հզոր հակախոցային միջոցների հայտնաբերումը կտրուկ պակասեցրել է խոցային հիվանդության ժամանակ պլանային վիրահատությունների քանակը, սակայն բարդությունները նվազելու հակում չունեն, դրանցից է թափածակումը:
2000-2007թթ Էրեբունի բ/կ-ում բուժվել են ստամոքսի և 12 մատնյա աղու թափածակված խոցով 134 հիվանդներ: Բոլորրն էլ վիրահատվել են. երկուսը՝ պլանային կարգով (ծածկված թափածակում), 132-ը՝ անհետաձգելի վիրաբուժական ցուցումներով: Կատարվել են հետևյալ վիրահատությունները. խոցի հեռացում, կարում՝ 17 հիվանդ, խոցի հեռացում, դուոդենոպլաստիկա՝ 18 հիվանդ, խոցի հեռացում, պիլորոպլաստիկա՝ 94 հիվանդ, ստամոքսի մասնահատում՝ 5 հիվանդ: Հիվանդների միջին տարիքը եղել է 30-40 տարեկան#: 134 հիվանդներից 23-ի մոտ թափածակվել էր ստամոքսի խոցը: Թափածակված խոցով հետազոտված հիվանդներից 7-ը եղել են կանայք:
Ստամոքսի մարմնի և պրեպիլորիկ հատվածում գտնվող խոցի թափածակման ժամանակ 17 հիվանդների մոտ առողջ հյուսվածքի սահմաններում հեռացվել է խոցային ինֆիլտրատը, ապա կարվել երկշերտ հանգուցակարերով:
12 մատնյա աղու թափածակված խոցերի դեպքում խոցային ինֆիլտրատը հեռացնելուց առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով՝ եթե այն գտնվել է պիլորիկ սեղմանից հեռու, ապա ի տարբերություն ավանդական երկայնաձիգի, կտրվածքը կատարել ենք լայնաձիգ ուղղությամբ: Դեֆեկտը վերականգնել նույնպես լայնաձիգ ուղղությամբ, երկշերտ հանգուցակարերով:
Լայնաձիգ կտրվածքը հնարավորություն է տալիս պահպանել պիլորիկ սեղմանի ամբողջականությունը, կանխարգելել նրա հետագա կազմափոխությունը, նվազագույն չափով վնասել տվյալ շրջանի սնուցումը, խուսափել կոպիտ ձևախեղումից և գրպանիկների առաջացումից: Եթե թափածակման ժամանակ խոցային ինֆիլտրատի մեջ ընդգրկված է եղել պիլորիկ սեղմանը, ապա ավանդական երկայնակի կտրվածքով կատարել ենք խոցի հեռացում առողջ հյուսվածքի սահմաններում՝ հեռացնելով նաև պիլորուսի կազմափոխված մասը: Դեֆեկտը նույնպես վերականգնել ենք լայնաձիգ ուղղությամբ, երկշերտ հանգուցակարերով:
Կատարվել են բիոքիմիական, պաթոհիստոլոգիական, բակտերիոլոգիական քննություններ, որոնց արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ խոցային ինֆիլտրատը համարվում է հետագա բարդությունների համար ռիսկի գործոն, ուստի նպատակահարմար է վիրահատության ժամանակ նրա հեռացումը:
Այն ունի հետևյալ առավելությունները. ունի խիստ ընդարձակ ցուցումներ, զբաղեցնելով կարճ ժամանակ, պատճառելով նվազագույն տրավմա՝ կարելի է կիրառել անգամ տարածուն պերիտոնիտի, ուղեկցող հիվանդությունների, ցանկացած տարիքի պայմաններում, ինչպես նաև խոցը հեռացնելուց նվազում է էնդոգեն ինտոքսիկացիան, հակախոցային և հակամանրէային միջոցների արդյունավետությունը բարձրանում է, հնարավոր է լինում կատարել հետին պատի լիարժեք զննում, կարերը դրվում են առողջ հյուսվածքի վրա, հետևապես անհրաժեշտ չի լինում շրջակա հյուսվածքներով նրանց ամրացումը, հնարավոր է լինում խուսափել ստամոքսաելքի նեղացումից, օրգանիզմից հեռացվում է ախտածին մանրէներով հարուստ շրջանը, օրգանիզմից հեռացվում է հզոր աուտոանտիգենը, վաղ և ուշ բարդությունները քիչ են հանդիպում:
16.04.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ